Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Էնո՛ր աշե, էնո՛ր աշե, ինչըխ»…

«Էնո՛ր աշե, էնո՛ր աշե, ինչըխ»…
22.11.2024 | 07:42

Քառասուն տարի առաջ:

1984 թվական։

Լենինականի նշանավոր ԴԵՊՕ-ում կադրեր էինք նկարում «ՈՒրախ Գյումրի» ֆիլմի համար։

Տեղացիներն անտարբեր չէին անցնում, ոտքները կախ էին գցում, հետևելով մեզ։

Հավաքվածներից մեկի աչքից չէր վրիպել սև, կռուտ մորուքավորը,

«Էնո՛ր աշե, էնո՛ր աշե, ինչըխ ղառի կառլն էղնի»։

Քառասուն տարի անց:

2024թվական։

Գյումրի։ Երկաթուղային կայարան։

Տեղացիները անտարբեր չեն անցնում իրենց տուն-քաղաք եկողների կողքով, ոտքները կախ են գցում ու թավ ճերմակմորուսը չի վրիպում նրաց աչքից.

«Էնո՛ր աշե, էնո՛ր աշե, ինչըխ Ձմեռ պապն էղնի»։

… Ես էի «ղառի կառոլն էլ», «ձմեռ պապն էլ»։

Քառասուն տարի առաջ, քառասուն տարի անց…

«Էնո՛ր աշե, էնո՛ր աշե, ինչըխ»…

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 6544

Մեկնաբանություններ